Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 144 շախմատիստ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մրցաշարի մասնակիցների թվում են եղել Հայաստանի տղամադրկանց գործող չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, 2016 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանը: Տոնական մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:
5 շախմատիստ վաստակել են 6-ական միավոր և կիսեցին 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդը դարձել է Զավեն Անդրիասյանը, իսկ Հայկ Վարդանյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Մրցաշարում հիանալի է հանդես եկել նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով առաջին հինգ տուրերում տարել էր միայն հաղթանակներ և Հայկ Մարտիրոսյանի ու Զավեն Անդրիասյանի հետ միասին գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին երկու Սարգսյանը պարտություն է կրել և գրավել միայն 11-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան