Մերկելը հիասթափված է ԱՄՆ-ից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ անվտանգության ապահովման հարցում Եվրոպան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Կարլ Մեծի մրցանակի հանձնման արարողության ժամանակ։
Մերկելը եվրոպական երկրներին կոչ է արել սկսել ինքնուրույն վերահսկել իրենց ճակատագիրը։ «Անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-ն պարզապես օգնում է մեզ, որովհետև Եվրոպան պետք է սեփական ճակատագիրն իր ձեռքը վերցնի։ Հենց դրանում է ամփոփված մեր ապագա խնդիրը»,- ասել է քաղաքական գործիչը։
Մերկելի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Միջուկային գործարք»-ից ԱՄՆ-ի դուրս գալն Օբաման մեծ սխալ է համարում
- «ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալն Իրանի տնտեսության վրա էապես չի ազդի»
- Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից
- «Իրանի հետ միջուկային համաձայնագիրը խզել չի կարելի, քանի դեռ ավելի լավ տարբերակ չկա»
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են