Գերմանիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է «Սկրիպալների գործը»
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է «Սկրիպալների գործը»։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Մաասի խոսքով՝ Բեռլինը Մոսկվայից ավելի կառուցողական դիրքորոշում է ակնկալում։
«Մենք նաև խոսեցինք Սկրիպալի գործի մասին։ Մեր տեսանկյունից՝ ռուսական կողմը այնքան էլ պատրաստակամ չէ մասնակցել այդ փաստերի կառուցողական հետաքննությանը։ Մենք այստեղ չենք պայմանավորվել ոչ մի բանի մասին, ոչ մի պայմանավորվածության չենք հասել»,- ասել է Մաասը՝ նշելով, որ իրենք պարզապես տարբեր գնահատականներ ունեն, և տեղի է ունեցել այդ գնահատականների փոխանակում։
«Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանն ավելի կառուցողական դիրքորոշում ունենար Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատանքը գնահատելիս։ Մենք չենք կարծում, որ այդ կազմակերպությանը պետք է ինչ-որ կերպ վարկաբեկել»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա