Քաղաքական 12:24 10/05/2018 Հայաստան

Ընտրություններ շատ շուտ պետք չէ սպասել. քաղաքագետ

Հայաստանում փոքրամասնության կառավարության ձևավորումը գրեթե անհնար է: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներից, իհարկե, կարող է կառավարություն կազմել, բայց այն երկար չի դիմանա:

Իսկանդարյանը նշեց, որ Փաշինյանը ռեալ քիչ կադրեր ունի, նրա կողմնակիցներից շատերը «հանրահավաքային» մարդիկ են, սակայն հարց է՝ ինչպես են կառավարելու, հետևաբար հին իրականությունից ինչ-որ բան պետք է պահպանել: Քաղաքագետը նշեց՝ Փաշինյանի պայքարին միացողներն ինչ-ինչ հավակնություններ ունեն:

«Պարզ է՝ Փաշինյանին գեղեցիկ աչքերի, ուսապարկի ու գլխարկի համար չեն աջակցել, այլ պատճառներ կան, դրանք համաձայնություններն են, երաշխիքները, այդ մարդկանց կամ այն անձանց, ում նրանք կառաջարկեն, էլիտայում ինչ-որ տեղերի տրամադրումը: Իհարկե, սա չի նշանակում, որ այդ երաշխիքները կբավարարվեն, սակայն նախնական փուլում պետք է դա անել»,- ասաց նա:

Իսկանդարյանը նշեց, որ Փաշինյանին փոփոխություններ կատարելու համար պետք է խորհրդարանի հենարանը, մինչդեռ նրա «անձնական» հենարանը մի քանի հոգի են, մյուսները հենարան են՝ ինչ-որ բանի փոխարեն: Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանի ուժը փողոցն է, նա դրա օգնությամբ ճնշում է անգամ կառավարական կառույցներից, և դա շատ լայն աջակցություն է:
Անդրադառնալով հետագայում կայանալիք արտահերթ ընտրություններին և դրանց կուսակցությունների մասնակցությանը՝ նա ասաց, որ Հայաստանի կուսակցական համակարգը փլվել է ու այլևս այն տեսքը չունի, ինչ ուներ մի ամիս առաջ:

Ըստ Իսկանդարյանի՝ Հանրապետականը եթե մնա էլ, սկզբունքորեն այն տեսքով չի մնա, ինչպես այժմ, «Ելք»-ը կպահպանվի միասնակա՞ն տեսքով, թե՞ ոչ, դժվար է ասել: Ընդդիմադիր ուժերից շատերն, ըստ քաղաքագետի, այս պայքարի ընթացքում կամ չէին երևում, կամ եթե երևում էին՝ տասներորդական տեղում էին, կամ նրանց վտարում էին. սա չի նշանակում, թե այդ մարդիկ նորից չեն հայտնվի, բայց թե նրանք որքանով լուրջ դիրք կգրավեն, հարց է:

Խոսելով ընտրական օրենսգիրք փոխելու մտադրության մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ իր համար այնքան էլ հասկանալի չէ՝ ինչի համար է դա արվում, եթե ասում են՝ օրենքները հարմարեցված են իշխող ուժին, ուրեմն թող Փաշինյանը կառուցի այլ իշխող ուժ, և այդ բոլոր օրենքները կաշխատեն իր օգտին: ԸՕ փոխելու համար, ըստ բանախոսի, 63 ձայն է պետք, ու դրա համար Փաշինյանը կամ պետք է կրկին պայմանավորվի, կամ նորից փողոցից ճնշի, կամ երկուսը միասին: Իսկանդարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ ընտրություններ շատ շուտ պետք չէ սպասել:

Այլ երկրների արձագանքին անդրադառնալով՝ Իսկանդարյանը նշեց, որ եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի արձագանքը կանխատեսելի էր ինչ-որ առումով, ապա այլ էր Ռուսաստանի պարագայում:

«Ես այդպիսի ռելևանտ պահվածք ունեցող Ռուսաստան վաղուց չեմ տեսել, դրա պատճառները մի քանիսը կարող են լինել: Կարելի է մտածել, որ նրանք դաս քաղեցին ուկրաինական, վրացական, աբխազական, օսեթական իրադարձություններից, երբ նա կողմերից մեկի կողքին կանգնեց, ես կարծում եմ՝ կապ ունի նաև այն, որ այս երևույթի ծագումնաբանությունը Հայաստանում էականորեն տարբերվում է. այստեղ պայքարն ուղղված չէր Ռուսաստանի դեմ»,- ասաց նա:

Մայիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն, ըստ Իսկանդարյանի, Փաշինյանը կփորձի իր դիրքորոշումը բացատրել Պուտինին այնպես, ինչպես փորձում էր բացատրել հրապարակներում: Քաղաքագետի կարծիքով՝ անձնական հարաբերությունների վրա չարժե ուշադրություն դարձնել, թե որքանով նրանք անձնապես դուր կգան միմյանց:

«Մենք շատ պետությունների ղեկավարների գիտենք, ովքեր ՌԴ հետ լավ հարաբերությունների մեջ են, սակայն Պուտինը նրանց նկատմամբ արգահատանքով է լցված»,- ասաց նա:

Ըստ Իսկանդարյանի՝ Ռուսաստանն ունի Հայաստանի վրա ազդելու կարևորագույն լծակներ՝ ներդրումներ, գազ, ԼՂ հարց, և այս ամենի պարագայում Փաշինյանից ոչ խոհեմ պահվածք պետք չէ ակնկալել:

Քաղաքագետը չբացառեց փողոցն իբրև ճնշման գործիք նաև հետագայում կիրառելու հավանականությունը:

«Իսկ ճնշման ի՞նչ այլ գործիքներ նա ունի: Մինչ օրս խորհրդարանում ինչ որ կատարվել է, կատարվել է փողոցի ճնշման շնորհիվ: Ես չեմ կարծում, թե նա անձամբ դուրս կգա, փողոց ու ճանապարհ կփակի, բայց կարծում եմ՝ տղաները այնքան կրեատիվ են, որ ինչ-որ բան կմտածեն»,- ասաց նա:

ԼՂ կարգավորման վերաբերյալ Արցախում Փաշինյանի արտահայտած տեսակետին անդրադառնալով՝ Իսկանդարյանը նշեց, որ իբրև նոր ղեկավարի՝ նրան պետք էր ինչ-որ կոշտ հայտարարություններ անել, բայց իրականում նա ոչինչ չի կարող փոխել, կլինի այն, ինչ նախկինում. արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել պետք չէ:

Հայաստանի հանրության շրջանակներում ստեղծված «էյֆորիան», ըստ քաղաքագետի, շատ կարճ կձգվի, կա տեսակետ, որ այն ապրում է երկու շաբաթ, Փաշինյանի հեղինակությունը կարող է շատ ավելի երկար ձգվել, դա կախված է նրանից, թե քաղաքական իրավիճակն ինչպես կզարգանա: Այս դեպքում լավ տեխնոլոգիա կլինի «հակառակորդի» առկայությունը, այն, ում պետք է հակազդել: Հանրության շրջանում ձևավորված սպասումներից շատերը, Իսկանդարյանի խոսքով, Փաշինյանի մեղքով չեն, նա նման բաներ չի խոստացել, բայց սպասելիքներն անհավանական են:

Իսկանդարյանի կարծիքով՝ ապագայում կլինի հեղինակության նվազում, մի կողմից պետք է քայլերն անել արագ, քանի դեռ հեղինակությունը բարձր է, մյուս կողմից՝ արագ անել հնարավոր չէ:

«Անհնար է գալ, խորհրդարանը լուծարել, գնալ հրապարակ՝ նոր խորհրդարանի ձևավորման մասին հայտարարելու: Այդպես արվել է, սակայն դա հիմա այն ճանապարհը չէ, որ պետք է»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}