Գերմանիայում դատարանն ուսուցչուհուն արգելել է դպրոց գալ հիջաբով
Գերմանիայում աշխատանքային հարցերով դատարանը եկել է եզրակացության, որ ոստիկաններին, ուսուցիչներին և դատարանի աշխատակիցներին կրոնական հայացքների ցուցադրական դրսևորումներից խուսափել պարտադրող օրենքը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գերմանական դատարանը չի բավարարել տարրական դասարանների ուսուցչուհու հայցը, ով փորձում էր վիճարկել Բեռլինում աշխատավայրում կրոնական խորհրդանիշներով հագուստն արգելող օրենքը։
Ամբողջ երկրի տարածքում արգելված է աշխատանքի վայրում փարաջա կրել, սակայն դեմքը չծածկող հիջաբ կրելու խնդրի որոշումը դաշնային հողերը ինքնուրույն են կայացնում։ Ուսուցչուհին Բեռլինի տարրական դպրոցում միայն մեկ օր է աշխատել, որից հետո նրան տեղափոխել են քոլեջ. այնտեղ հիջաբ կրելն արգելված չէ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում