«Հրապարակ». ՀՀԿ-ն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Փաշինյանի կառավարության ծրագրին
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն արդեն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի»։ Ուզում եք երկարաձգե՞լ ՀՀԿ-ի ներկայությունն ԱԺ-ում, կարծում եք՝ Նիկոլի ռեյտինգն անկո՞ւմ կապրի այդ ընթացքում։ Արտահերթ ընտրությունները լավագույն դեպքում կարող են լինել 1 տարուց՝ հաշվի առնելով ԸՕ-ում Փաշինյանենց հռչակած փոփոխությունները և դրանք միջազգային կառույցների հետ համաձայնեցնելու հարցը։ Կընկնի այդ ընթացքում Փաշինյանի հեղինակությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն որ մի շարք կուսակցություններ, այդ թվում և ԲՀԿ-ն, ձեռքերը ծալած չեն նստի, էլ չեմ ասում, որ նոր կուսակցություններ կստեղծվեն, ինչի շուրջ արդեն իսկ բանակցում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները