«Ժողովուրդ». Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շուտով վայր չի դնի իր լիազորությունները
«Ժողովուրդ» թերթը գրել է. «Մեր տեղեկություններով` մոտ 10 օր առաջ, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր մոտ է հավաքել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին, խոսել կատարած և չկատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնել շուրջ 1,5 տարվա համագործակցության համար: Ըստ էության այս քայլով Արթուր Դավթյանը հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին՝ հասկացնելով, որ ինքը որոշ ժամանակ անց վայր է դնելու լիազորությունները:
Փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն ի պատասխան մեր տեղեկության` ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ապատեղեկատվություն է: Հիշեցնենք, որ Դավթյանն ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին՝ 6 տարի ժամկետով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները