Թրամփի որոշման արձագանքները՝ Միացյալ Նահանգներում և Իրանում
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի կայացրած որոշումը միանշանակ չի ընկալվել ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Թեհրանում: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Եթե մինչև միջուկային համաձայնությունը թե՛ Իրանում և թե՛ Միացյալ Նահանգներում քաղաքական ուժերը մեծ հաշվով ունեին ընդհանուր մոտ դիրքորոշում, ապա ներկայում իրավիճակն այլ է»,-նկատել է նա:
Իսրայելյանն ուշագրավ է համարում այն, որ ԱՄՆ գործող վարչակարգի ընդդիմախոսները դեմ են արտահայտվել Թրամփի որոշմանը, իսկ Իրանի կառավարության ընդդիմախոսները՝ կողմ, ընդ որում, Իրանի քաղաքական և զինվորական որոշ շրջանակներ նույնիսկ ցնծությամբ են դիմավորել ԱՄՆ-ի որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը Սիրիայում իրանական տասնյակ ռազմական օբյեկտների ավիահարվածներ է հասցրել
- Իրանի խորհրդարանում պատգամավորներն այրել են ԱՄՆ դրոշը
- Իրանագետ. Իրանի հետ հետագա քաղաքականությունը մշակելիս պետք է ճիշտ կանխատեսել ներքաղաքական զարգացումները
- Իրանագետ. Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ պետք է ցուցաբերի ճկունություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան