Արթուր Վանեցյանը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Վանեցյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան