Իսրայելը Սիրիայում իրանական տասնյակ ռազմական օբյեկտների ավիահարվածներ է հասցրել
Իսրայելի օդուժն ի պատասխան գիշերվա հրթիռակոծել է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտներն ու հակաօդային պաշտպանության մարտկոցները: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ասված Է ռազմական զեկույցում, այդ թիրախները պատկանում Էին սահմանակից երկրի տարածքում իրանական «Ալ Քուդս» կազմավորումներին:
Հրթիռակոծված օբյեկտների թվում են Դամասկոսի հյուսիսում գտնվող իրանական ռազմական ճամբար, մայրաքաղաքի օդանավակայանում զենքի պահեստները, դիտակետեր, ինչպես նաև «Ալ Քուդսի» սահմանամերձ այլ դիրքեր:
«Բացի այդ, ոչնչացվել է նաև մեքենան, որից արձակվել էին Իսրայելին ուղղված հրթիռները»,- հայտնել են զինվորականները:
Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները Սիրիային ավիահարվածներ հասցնելուց առաջ իրազեկել են Ռուսաստանին:
Բանակում նաև ընդգծել են, որ Իսրայելը շահագրգռված չԷ Իրանի հետ հակամարտության հետագա էսկալացմամբ, է Թեհրանին կոչ են արել ձեռնպահ մնալ նոր գրոհներից: