Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանը ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու մասին։
ՀՀ նախագահի պաշտանական կայքում ներկայացրած հրամանագրերում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան