Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք. Արթուր Վանեցյան
«Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք, որպեսզի արդարացնենք մեր քաղաքացիների հույսերը, ապահովելու ենք ՀՀ ազգային անվտանգությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ իր համար սպասելի՞ էր այդ նշանակումը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ վարչապետից երեկ է ստացել այդ առաջարկը, քննարկել են և եղել է նշանակումը:
ԱԱԾ պետը հրաժարվեց նշել համակարգի հետ կապված որևէ խնդիր` ասելով, որ այդ հարցին ավելի ուշ կպատասխանի. «Մի քիչ աշխատելուց հետո կպատասխանեմ: Համակարգում աշխատելն այլ է, այն ղեկավարելը՝ այլ»:
Մանրամասները՝ տեսանյութում: