Կոնվերս Բանկի ակցիան՝ «Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում
«Երևանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում Կոնվերս Բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան: Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դրա շրջանակներում Բանկն իր քարտապան հաճախորդներին է առաջարկում կատարել գնումներ Սարյան փողոցում տեղակայված Կարաս գինու վաճառակետում և ստանալ գնումի/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:
«Կոնվերս Բանկը՝ հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում է Cashback ակցիաներ, իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում Բանկի գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ և դրանք նվերներով փոխանակել Բանկի գործընկերային ցանցում»,- ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, 2014- 2018թթ Կոնվերս Բանկը՝ CashBack ակցիաների շրջանակներում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:
Մանրամասները՝ հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան