ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների հարազատները փակել են Արշակունյաց պողոտան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև լարված իրավիճակ է։ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների հարազատները փակել են Արշակունյաց պողոտան և հրաժարվում են բացել ճանապարհը։
Մի քանի տասնյակ մեքենաներ մնացել են խցանման մեջ։ Այս ակցիայի պատճառ դարձավ դատարանի որոշումը՝ մերժել ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ցուցարարները նշեցին, որ սպասելու են այնքան, մինչև իրենց պահանջները լսեն։
«Հրապարակում ինչքան էինք մնում, որ վարչապետ ընտրեցինք, այ այդքան էլ մնալու ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին