Սաքուլիկ, ու՞ր ես
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների ու անհայտ անձանց միջև երեկ երեկոյան միջադեպ է գրանցվել։ Ըստ սոցկայքերում շրջանառվող տեղեկությունների՝ մայիսի 10-ին 20։00-ին 17JO... պետհամարանիշի սպիտակ գույնի Նիվա շեվրոլետ տեսակի ավտոմեքենայից մի խումբ մարդիկ իջել են և ծեծել ցուցարարներին։
Panorama.am-ը դիմեց Ոստիկանություն՝ կատարվածի մանրամասները պարզելու համար։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ մայիսի 10-ին՝ 21։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի SAS սուպերմարկետից ներքև ոստիկանի կարիք կա, 5 րոպե անց հաջորդ ահազանգ են ստացել՝ քաղաքացուց, որ նույն տեղում աղբամաններով փակել են ճանապարհը և ցուցարարները թույլ չեն տալիս իրենց տուն գնալ։
Մեկնած խումբը պարզել է, որ «Բաղրամյան պողոտա 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձը մոտեցել է ակցիայի մասնակիցներին, դիտավորյալ կոտրել մասնակիցներից մեկի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, հետո նրան հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա ձեռքով հարվածել է մյուս մասնակցի դեմքին՝ պատճառելով ցավ, որից հետո հեռացել է մեքենայով»։
Նշված մեքենան հայտնաբերված է, վարորդը այս պահին որոնվում է։
Տուժող քաղաքացուց հաղորդում է ընդունվել, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։
Միջադեպին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
«Քիչ առաջ որոշ կայքեր և սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երևանի քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարում է տեղի ունեցել։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ: Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երևույթները և կոչ ենք անում չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ակտիվացել են համայնքների ղեկավարների վրա ճնշում գործադրելու փորձերը՝ հրաժարականների պահանջներով. Էմին Երիցյան
- Երևանում պահանջում են քաղաքապետի հրաժարականը
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
- Երբ Երևանը քաղաքի քաղաքացի չունի` «քանդեք, քանդեք…» (լուսանկարներ)
- Փակ շուկա. Մշակութային քաղցկեղը՝ պատմական հուշարձանի «եվրոպատուհանների» տեսքով (Լուսանկարներ)
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան