Տրիկոտաժեղենի, գուլպեղենի արտադրությունը նվազել է
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում զգալի նվազել է տրիկոտաժեղենի արտադրությունը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 662.2 հազար հատ տրիկոտաժե արտադրանք, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 33.7 տոկոսով:
Նշենք, որ 2017թ-ին հանրապետությունում արտադրվել է 4 375.6 հազար հատ տրիկոտաժե արտադրանք՝ 2016 թ-ի համեմատ աճելով 25.9 տոկոսով:
Ըստ ԱՎԾի՝ հունվար-մարտին 10 տոկոսով նվազել է նաև բամբակյա գործվածքների արտադրությունը. եթե 2017թ-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել էր 1 տոննա բամբակյա գործվածք, ապա 2018-ի հունվար-մարտին՝ 0.9 տոննա:
Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում 26.7 տոկոսով նվազել է նաև գուլպեղենի արտադրությունը. մասնավորապես, 2018-ին արտադրվել է 1 675.2 հազար զույգ գուլպեղեն, 2017թ-ի հունվար-մարտին՝ 2 284.7 հազ. զույգ: