Կապահովվի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի մարտի 18-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ որոշման նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը:
«Որոշման նախագիծը համապատասխան ընթացակարգով համապատասխանեցված է, խնդրում եմ հաստատել», - ասաց Է. Նալբանդյանը:
«Համարում ենք ընդունված»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում