ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն: Բանկի հանրային կապերից հայտնում են, որ հնարավորությունը տարածվում է մինչև 1 տարի ժամկետով ներդրված ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով ՀՀ դրամով ավանդները, մասնավորապես:
• ավանդ "Շահավետ" ՀՀ դրամով՝ առանց ավանդի համալրման և ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչև 9.75% եկամտաբերություն
• ավանդ "Պրոգրես" ՀՀ դրամով ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչև 9.3% եկամտաբերությամբ:
Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչև մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես` չսպասելով ավանդի ժամկետի ավարտին:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում Բանկը հաճախորդներին է տրամադրում նվեր՝ անվճար Mastercard քարտ` ավանդի գործողության ողջ ժամկետի համար: Ավանդի ձևակերպման պահին և դրա գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով ստանալ վարկ՝ շահավետ պայմաններով:
Նոր հնարավորության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով::
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան