«Ժողովուրդ». Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 4 նախարարական պորտֆել հանձնել ԲՀԿ-ին
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ և բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և բնապահպանության նախարարությունները: Չի բացառվում` ԲՀԿ-ին տրվող պորտֆելներն ավելանան:
«Ի վերջո, սպորտի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, և, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս այդ պորտֆելը կրկին կտրվի ԲՀԿ-ին: Մեր տեղեկություններով` Փաշինյանն ու Ծառուկյանը նաև քննարկել են Երևանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետևում չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները