Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար. Վարչապետ
Այսօր ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ կոալիցիոն կառավարություն կլինի՞, Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Ոչ թե կոալիցիոն կառավարություն, մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնաշանակվի ՊՆ, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն»:
Հարցին՝ որ պորտֆելները կտրամադրվեն Ծառուկյան դաշինքին, վարչապետն ասաց, որ կադրային լավագույն լուծումները պետք է գտնեն և «Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին