«Ժամանակ». Վաղարշակ Հարությունյանին են ուզում տեսնել ՊՆ-ում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան