Պուտինն ու Մերկելը կքննարկեն Իրանի, Սիրիայի ու Ուկրաինայի հարցերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 18-ին Սոչիում բանակցությունների ժամանակ կքննարկեն իրանական գործարքը, սիրիական կարգավորմանը և ներուկրաինական ճգնաժամը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
«Մայիսի 18-ին կկայանա մեր նախագահի կարևորագույն հանդիպումներից մեկը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատանքային այցը։ Պայմանավորվածություն կա, որ կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունները, բայց, իհարկե, շեշտը կդրվի միջազգային արդիական խնդիրների վրա, այն է՝ իրանական գործարքի, սիրիական կարգավորման, ներուկրաինական ճգնաժամի և այլն»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան ու Թեհրանը կշարունակեն «միջուկային գործարք»-ի համակարգումը
- «Միջուկային գործարք»-ից ԱՄՆ-ի դուրս գալն Օբաման մեծ սխալ է համարում
- «ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալն Իրանի տնտեսության վրա էապես չի ազդի»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում