
Այս պահին ես կատարում եմ ժամանակավոր պաշոտնակատարի պարտականությունները. Լևոն Ալթունյան
«Այս պահին ես կատարում եմ ժամանակավոր պաշոտնակատարի պարտականությունները և կշարունակեմ կատարել այնքան, ինչքան կգտնի վարչապետ»,- այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:
Հարցին՝ տեսնո՞ւմ է իրեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը պետք է տալ Նիկոլ Փաշինյանին:
Դիտարկմանը՝ գտնո՞ւմ է, որ ինքը պետք է մնա, Լևոն Ալթունյանը նշեց, որ ոչինչ չի գտնում, ինքը կատարում է ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: