Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից. Փաշինյան
Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է, և նա կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,- նշեց նա:
Լրագրողի հարցին՝ բացի ազատումից, արդյոք պատիժներ էլ կլինեն, Փաշինյանը արձագանքեց. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր, ապա կիրականացվեն, իսկ մնացածի մասով ասել եմ, որ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատավոր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան