Հարավային Կորեայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ինի հետ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նախքան Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովը հեռախոսային թեժ գծով բանակցություններ կանցկացնի Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
Նախագահի վարչակազմի ղեկավարը նշել է, որ հեռախոսազանգը կկատարվի մոտ ապագայում։ Դա կլինի երկու երկրների ղեկավարների միջև հաստատված «թեժ գծով» առաջին նմանատիպ զրույցը։ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահական պալատը խրախուսում է հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացումը։
«Մենք ողջունում ենք հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացումը։ Հուսով ենք, որ կայանալիք գագաթնաժողովի ընթացքում հաջողությամբ կհասնեն մշտական խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում