Հայաստանի Մ-18 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Չեռնոգորիայի հետ
Մայիսի 10-ին Հայաստանի Մ-18 հավաքականն անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը Չեռնոգորիայի Մ-18 ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հայաստանի թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Գերման Կուրբաշյանը և Ժիրայր Շաղոյանը:
ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի Մ-18 հավաքականը խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով՝
12. Նարեկ Հովհաննիսյան, 3. Սուրեն Հարությունյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 8. Արսեն Եղիազարյան, 22. Սերգեյ Արուտյունյան, 7. Մարտին Գրիգորյան, 18. Էրիկ Ազիզյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 20. Ժան Շահնազարյան, 15. Գերման Կուրբաշյան, 19. Էմանուել Օդեմիս
Պահեստայիններ՝
1. Էրիկ Մելիքսեթյան, 2. Պերճ Պողիկյան, 14. Արսեն Սարգսյան, 10. Ժիրայր Շաղոյան, 23. Դավիթ Փարեմուզյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 17. Արամ Խամոյան, 11. Նարեկ Գրիգորյան, 4. Արման Ղազարյան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան