Ռոսսելխոզնադզորը նախազգուշացրել է Հայաստանին
2018 թ. մայիսին «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնատար անձանց կողմից ուժեղացվել է բուսասանիտարական կարանտինային վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունից «Վերին Լարս» անցակետով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքը։
ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության կողմից տրված բուսասանիտարական հավաստագրեր ունեցող և կարանտինի տակ գտնվող ապրանքների՝ Հայաստանից Ռուսաստան տեղափոխման ժամանակ իրականացվել է կարանտինային բուսասանիտարական ապրանքների վերահսկողություն, որի արդյունքների հիման վրա 2018-ի մայիսի 3-ից 9-ը Ռուսաստանի համար կարանտինային համարվող երկու ապրանքատեսակի բացահայտման 7 դեպք է տեղի ունեցել. հայտնաբերվել է լոլիկի ցեց (Tuta absoluta)` լոլիկի, և արևմտյան ծաղկային թրիփս՝ վարունգի վրա։ Նշված ապրանքները վերադարձրել են ներմուծողներին։
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ին ծանուցվել է Հայաստանից Ռուսաստանին կարանտինի տակ գտնվող ապրանքների մատակարարման ժամանակ ԵՏՄ Միասնական բուսասանիտարական պահանջների խախտման մասին, վերոնշյալ փաստերով պաշտոնական հետաքննություն սկսելու և նման դեպքերի կրկնությունը բացառելու պահանջ ներկայացվել։
«Ռոսսելխոզնադզոր»-ը տեղեկացնում է, որ երևույթի կրկնության պարագայում ստիպված կլինի Հայաստանից Ռուսաստանին մատակարարվող՝ կարանտինի տակ գտնվող ապրանքների ժամանակավոր սահմանափակումներ կիրառել։