Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ. Գործադուլ չի եղել
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվը գործադուլ չի հայտարարել և չի դադարեցրել գործունեությունը:
Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է. «2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ առաջ են քաշել աշխատավարձի վերանայման, ինչպես նաև աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:
Մայիսի 11-ի առավոտյան ընկերության գլխավոր տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովը, ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ու ակտիվի ներգրավմամբ, նախաձեռնել է լայն ու համակողմանի քննարկումներ աշխատանքային կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացված հարցերի մի մասը լուծում է ստացել, մյուսների դեպքում էլ նախանշվել են մեխանիզմներն ու ժամկետները:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազմահազարանոց կոլեկտիվը, գիտակցելով իր դերն ու պատասխանատվությունը Հայաստանի տնտեսության համար, շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ անշեղորեն կատարելով իր ստանձնած բոլոր տեսակի պարտավորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին