Դեսպան Մինասյան. Կարևոր է ՀՀ-ԵՄ համաձայնագրի Ռումինիայի կողմից հնարավորինս շուտ վավերացումը
Հայաստանը կարևորում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ռումինիայի խորհրդարանի կողմից հնարավորինս շուտ վավերացումը: Այս մասին հայտարարել է այդ երկրում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուի հետ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը և այդ համատեքստում բարձր է գնահատում վերջին տարիների ընթացքում հարցի նկատմամբ Ռումինիայի հավասարակշռված դիրքորոշումը:
Անդրադարձ է եղել այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովին և այս առումով ռումինական կողմից բարձր մակարդակով մասնակցության կարևորությանը, ինչպես նաև հայ-ռումինական միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:
Հանդիպման վերջում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:
Հարակից հրապարակումներ`
- Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- Նախագահը ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
- ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Համաձայնագիրը չեմ դիտարկի աշխատող, մինչև Եվրոպական խորհրդարանը չվավերացնի այն. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան