Թուրքիան հայտարարել է Ռուսաստանը շրջանցող գազամուղի մեկնարկի մասին
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հաղորդել է, թե երբ են պատրաստվում շահագործման հանձնել «Տրանսանատոլիական գազամուղը» (TANAP)։ Հղում անելով թուրքական լրատվամիջոցներին՝ «Վեստի.ռու»-ն գրում է, որ դա տեղի կունենա հունիսի 12-ին։
16 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ TANAP գազամուղը տեղակայված կլինի Թուրքիայի հետ Վրաստանի սահմանին և կդառնա այլընտրանք ռուսական գազի Եվրոպա մատակարարման համար։
TANAP- ը և Տրանսադրիատիկ գազամուղը (TAP) հանդիսանում են «Հարավային գազային միջանցքի» նախագծի մի մասը: Ենթադրվում է, որ նրա միջոցով Ադրբեջանից 10 միլիարդ խորանարդ մետր գազի տեղափոխում կիրականացվի Վրաստանով և Թուրքիայով դեպի Եվրոպա:
Հարակից հրապարակումներ`
- Սկսվել է «Թուրքական հոսք»-ի ստորջրյա հատվածի շինարարությունը
- ՌԴ-ն «Հարավային հոսքի» վերաբերյալ ԵՄ-ին որևէ առաջարկություն չունի. Դ. Պեսկով
- Եթե «Հարավային հոսք»-ը վերագործարկվի