
Թրամփը կարող է չեղարկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ զինված ուժերի գծով կոմիտեն հավանության է արժանացրել այն միջոցները, որ թույլ են տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ չեղարկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Կոմիտեն ուղղումներ է մտցրել ԱՄՆ պաշտպանական բյուջեում, այդ փոփոխությունները ենթադրում են Սպիտակ տան կողմից այդ պայմանագրի խզում, եթե ԱՄՆ-ն ապացույցներ չունենա, որ Ռուսաստանն ամբողջությամբ հավատարիմ է համաձայնագրին։
«Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ չենք կարող պայմանագիր ունենալ ինքներս մեզ հետ»,- քննարկման ժամանակ հայտարարել է Օհայո նահանգից սենատոր- հանրապետական Մայքլ Թերները։