Արայիկ Հարությունյան. Հրատապ լուծում է պահանջում Շիրակի պետհամալսարանում ստեղծված բարձիթողի վիճակը
ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանն աշխատանքային առաջին օրը քիչ առաջ ամփոփեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Հանդիպումներ է ունեցել, քննարկել են խնդիրները, ասաց՝ չնայած շաբաթ է, բայց լարված օր է:
«Քննարկումները ցույց տվեցին, որ շատ անելիքներ կան և օպերատիվ բազմաթիվ հարցեր, որ պետք է լուծվեն: Ուզում եմ զեկուցել, որ աշխատանքը սկսված է»,-ասաց նա:
Նախարարն առաջնահերթ է համարում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Պետք է հասկանանք բարձիթողի վիճակն ու անիրավությունը ոնց ենք շտկում»,-ասաց Ա. Հարությունյանն ու ավելացրեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում են ավարտական, միասնական քննությունները:
«Մեր կրթական համակարգն օրեցօր բարելավվելու է, և դուք դրա արդյունքները տեսնելու եք: Ունենալու ենք շատ լավ կրթական համակարգ»,-ասաց նախարարն ու նշեց, որ նախարարության գործունեության մասին պարբերաբար կտեղեկացնի:
Հարակից հրապարակումներ`
- Նոր նախարարներ են նշանակվել
- Բախշյանը ՇՊՀ-ի վիճակի թիվ մեկ պատասխանատու է համարում Ցոլակյանին
- Շիրակի պետհամալսարանի ռեկտորը դիմել է ուսանողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան