Վրաստանում պահանջում են վարչապետի հրաժարականը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են այդ երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի ու այլ պաշտոնյաների հրաժարականը: Բողոքի ակցիան իրականացվում է Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է ոստիկանության կողմից երեկ իրականացրած հատուկ գործողության միջոցառումներից: Թմրանյութերի օգտագործման դեմ պայքարի շրջանակում ոստիկանները գիշերային երկու ակումբներից՝ Bassiani և Cafe Gallery 8 քաղաքացու է ոստիկանություն տարել: Նրանք կասկածվում են թմրանյութերի իրացման համար:
Մեկ այլ աղբյուրի համաձայն, Քաշվեթի եկեղեցու մոտ հատուկ նշանակության ուժեր են կուտակված:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ դեմ չեն թմրանյութերի շրջանմառության դեմ պայքարի իրականացմանը, սակայն դա չպետք է տեղի ունենա այլ մարդկանց իրավունքների ոտնահարմամբ: