Դատախազությունն արձագանքում է ՀՖՖ նախագահին
«Կան ձայնագրություն, հաղորդագրություններ միմյանց մեջ: Հազար դոլար խաղից առաջ պետք է տար, մնացածը՝ խաղից հետո»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառելու փորձի մասին հայտարարության վերաբերյալ հարցին:
«Ձայնագրության մեջ ակնհայտ ասում է՝ դու ինձ մի անգամ խաբել ես, էլի կխաբես: Գումարը լրիվ տուր: Ի՞նչ է նշանակում սա, էլի է եղել նման դեպք»,-ասաց ֆեդերացիայի նախագահն ու ավելացրեց, որ առկա են բողոքարկման հնարավորություններ ու ընթացակարգեր, պետք է որոշում կայացնեն համապատասխան մարմինները:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչությունից դեռևս մայիսի 8-ին ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի