Վրաստանի տարածքով ճամփորդելիս զերծ մնացեք այնտեղ շրջանառությունն արգելված դեղեր ունենալուց
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Վրաստանի Հանրապետության տարածքով այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիներին, որ իրենց հետ անձնական օգտագործման համար դեղեր վերցնելիս նկատի ունենան, որ մի խումբ դեղերի շրջանառությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, սակայն արգելված է Վրաստանի Հանրապետությունում:
Տարանցիկ ուղևորների մոտ այդ դեղերը հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների կամ քրեական պատասխանատվության:
Խդիրներից խուսափելու համար հորդորում ենք Վրաստանի տարածքով ճամփորդելիս զերծ մնալ ցանկերում ընդգրկված դեղերի առկայությունից
Ստորև ներկայացնում ենք այն դեղերի ցանկերը, որոնց շրջանառությունն արգելված է Վրաստանի Հանրապետությունում` առանց դեղատոմս դեղեր, դեղատոմսով դեղեր, հոգեմետ դեղեր»։