Թիվ 11 դպրոցի տնօրենի վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրգործ է հարուցվել
Երևանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի գործողությունների վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանությունում է հարուցվել քրեական գործը ՀՀ ՔՕ-ի 308-ի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Գործի նախաքննությունն իրականացվում է քննչական կոմիտեում:
Քրեական Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է.
«Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից-երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:
Դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել է Ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Ատելությանը խոտորնակ
- Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվեց աշխատանքից
- Երևանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
- Դատախազությունն արձագանքել է թիվ 11 դպրոցի մասին հրապարակումներին
- Լարված իրավիճակ է Երևանի թիվ 11 դպրոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան