
Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
«Կա քաղաքական պայմանավորվածություն: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ստանձնելու է գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավարումը»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նրա խոսքով, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ով մինչ այս բնապահպանության նախարարն էր, իսկ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Արթուր Խաչատրյանը: Նա մինչ այդ Շիրակի մարզպետն էր:
«Որևէ այլ հարց այս պահին քննարկման առարկա չի դարձել»,-ասաց ԳՄ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այս պահին պաշտոնապես նշանակված են փոխվարչապետները, կրթության և գիտության, տարածքային կառավարման ու զարգացման, պաշտպանության, սփյուռքի նախարարները:
Ոչ պաշտոնական լուրեր համաձայն, արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը: