NASA-ն որոշել է ուղղաթիռ ուղարկել Մարս
NASA-ն մտադիր է 2020 թվականին մինի-ուղղաթիռ ուղարկել Մարս՝ մոլորակի ուսումնասիրման համար։
«Ուղղաթիռի մասին գաղափարը, ոը թռնում է մեկ այլ մոլորակի երկնքում, կախարդում է: Mars Helicopter շատ բան է խոստանում գիտության, հայտնագործությունների և Մարսի վրա հետազոտական առաքելությունների ապագայի համար»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենսթինը։
Նշվում է, որ մինի-ուղղաթիռը կլինի առաջին թռչող սարքը, որը կուղարկվի մեկ այլ մոլորակ:
1,8 կգ կշռող ուղղաթիռը մշակվել է 2013 թվականին: Այն հագեցած է արևային վահանակներով`վերալիցքավորվելու և սառը մոլորակի պայմաններին հարմարվոր ջեռուցման մեխանիզմով: Սարքի շեղբերները տասն անգամ ավելի արագ են պտտվում, քան Երկրի վրայով թռչող ուղղաթիռներինը։
Այն Մարս կուղարկվի 2020 թվականին և մոլորակ կհասնի 2021-ի փետրվարին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան