Արգենտինայի նախագահը չի մասնակցի 2018 թ. Աշխարհի առաջնությանը՝ երկրում ճգնաժամի պատճառով
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին որոշել է չեղարկել Ֆուտբոլի աշխարհի առաջնության առթիվ Ռուսաստան կատարելիք այցը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Մակրիի որոշման պատճառն իր երկրում ստեղծված տնտեսական դժվարին իրավիճակն է։
Արգենտինայում տնտեսական վիճակը բարդացել է այս շաբաթ՝ մայիսի 11-ին արգենտինական պեսոյի գինը ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնին։ Մակրիի՝ Մոսկվայում ներկա չլինելը հարված կլինի երկրի սպորտային դիվանագիտության առումով, քանի որ նախագահը մտադիր էր առաջադրել Արգենտինան իբրև 2030 թ. աշխարհի առաջնության հյուրընկալ երկիր՝ Ուրուգվայի և Պարագվայի հետ միասին։
Մակրին Մոսկվա էր այցելել այս տարվա հունվարին և խոստացել վերադառնալ 2018 թ. ԱԱ ժամանակ, որպեսզի մասնակցի արգենտինական թիմի մրցաշարերին։ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը նա ասել էր, որ հուսով է՝ իր երկրի հավաքականը կհաղթի։
Հարակից հրապարակումներ`
- ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված՝ ՌԴ որոշ քաղաքներում հատուկ ռեժիմ կմտցվի
- Ուկրաինան հրաժարվել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունը ցուցադրելուց