Թուրքիայում փորձում են չեղարկել Դեմիրթաշի մասնակցությունը նախագահական ընտրություններին
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ(YSK) դիմում է ներկայացվել, որով պահանջվում է չեղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությունը՝ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:
Միջանկյալ նշենք, որ Դեմիրթաշը «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով կալանավորված է։ Դատավարությունը դեռ չի ավարտվել:
Վերոնշյալ դիմումը ներկայացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար Ումիթ Յալըմը, ով հայտնի է իր քրդատյաց դիրքորոշումներով։
Վերջինս թուրքական «Odatv» հեռուստաընկերության հետ զրույցում, փորձելով հիմնավորել իր դիմումը, ասել է․
«HDP-ի թեկնածուն լուսանկարներ ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ-PKK) ահաբեկիչների հետ։ Դեմիրթաշին բնութագրելու համար պետք է՞ արդյոք ուրիշ բան ասեմ։ Ահաբեկիչբների հետ լուսանկարված Դեմիթաշը ինչպե՞ս կարող է նախագահի թեկնածու լինել»,-ասել է թուրք նախկին պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան