Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,- նշված է հրամանագրում։
Զոհրաբ Մնացականյանի կենսագրությունը
Ծննդյան թիվն ու վայրը՝
Մարտի 20, 1966թ. Երևան, Հայաստան:
Կրթությունը՝
1990թ. - Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը
1991թ. - Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում
Աշխատանքային գործունեությունը՝
1991-1993թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար
1993-1997թթ. - Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, երկրորդ, ապա առաջին քարտուղար
1995-1997թթ. - Վատիկանում ՀՀ դեսպանություն, Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն)
1997թ. - ՀՀ Վարչապետի օգնական
1997-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Առաջին եվրոպական վարչության պետ
1998-1999թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
1999-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ
2002-2008թթ. - Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2002-2008թթ. - Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
2008-2011թթ. - Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2011-2014թ.թ - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող
2014-2018թ - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան:
Օտար լեզուները՝
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու որդի:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին