Ռուբեն Հայրապետյան. Ես Վարդան Մինասյանի քավորն եմ
«Ես մարզիչի առաջ խնդիր եմ դրել, որ մենք պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք ազգովի: Մարզիչը պահանջել է ինձանից հնարավորություն, որ ինքն ինչ ուզում է անի՝ քարտ բլանշ: Քարտ բլանշը տված է մարզիչին»: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ արձագանքելով Յուրա Մովսիսյանի հասցեին նախկինում հնչեցրած հայտարարությունների ու նրան այսօր հավաքականի կազմում խաղալու հնարավորություն տալու մասին հարցին:
Հայրապետյանը խորհուրդ տվեց նման հարցերն ուղղել Վ. Մինասյանին. «Մարզիչին հարցրեք, ինչի է հրավիրել ֆուտբոլիստի, որ երկու ամսում ընդամնեը 45 րոպե է խաղացել: Հարցրեք, երևի կպատասխանի»:
Ֆեդերացիայի նախագահը լրագրողների մոտ անկեղծացավ, հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հետ հարազատ հարաբերություններ ունի:
«Ես Վարդան Մինասյանի քավորն եմ: Մեր մեջ ոպայմաններով զրուցել երբեք չի լինում: Ես Մինասյանին խնդրել եմ, որ ծանր ժամանակ է, գտնում եմ, որ նա կարող է ճգնաժամից մեր հավաքականը հանել: Ինքն էլ մտածել է և ասել, եթե գտնում եք այդպես ու ֆուտբոլին անհրաժեշտ է, կանեմ: Իրար նկատմամաբ հարգանքը շատ ավելին է, քան ֆեդերացիայի նախագահ ու հավաքականի մարզիչ հարաբերություններն են»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Հայրապետյան. Ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե ովքեր են հավաքական հրավիրվում
- Յուրա Մովսիսյանը հրավիրվել է հավաքական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան