
Մխիթարյան. Ուզում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը
«Հորս շնորհիվ եմ սկսել ֆուտբոլով հետաքրքրվել` տեսնելով, թե ինչպես է խաղում»,- այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ FourFourTwo-ի հետ հարցազրույցում։
Մխիթարյանը պատմել է, որ հեշտ չի եղել 13 տարեկանում մեկնել Բրազիլիա, հեռու լինելով ընտանիքից և ծնողներից, բայց ֆուտբոլիստ դառնալու համար պետք էր հաղթահարել այդ ամենը։
Հայազգի ֆուտբոլիստը պատմել է նաև «Մետալուրգ»-ում և «Շախտյոր» անցկացրած օրերի մասին: Խոսելով «Արսենալ» տեղափոխվելու մասին, Մխիթարյանն ասել է, որ շատ էր ցանկանում խաղալ այնպիսի թիմում, որը սիրում է հարձակվել։
«Ես ուզում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի մարզմանը
- Մխիթարյան. «Սերնդափոխության գաղափարն Արսեն Վենգերինն էր»
- Whoscored-ի վարկանիշով՝ Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն խաղացողն է ճանաչվել
- Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը
- Ուզում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ. Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին