ԶԼՄ-ները հայտնել են Հյուսիսային Կորեայում միջուկային հրաձգարանի փակման մասին
Հյուսիսային Կորեայում մայիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կկայանա միջուկային հրաձգարանի փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Նշվում է, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն այժմ անցկացնում է օբյեկտի փակման նախապատրաստման տեխնիկական աշխատանքները։
Հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է բանակցություններ անցկացնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Ենթադրվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Կորեական թերակղզու «ապամիջուկայնացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում նշել են Կորեական պատերազմի ավարտի օրը
- Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն երկու Կորեաների սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում