
Այսօր Չվող թռչունների համաշխարհային օրն է
Մայիս ամսվա օրերից մեկն աշխարհում նշվում է Չվող թռչունների համաշխարհային օրը։ Այս մասին տեղեկացնում է Calend.ru-ն։ Պատմականորեն այս օրը նշելու հիմք է դարձել Թռչունների պաշտպանության վերաբերյալ միջազգային հռչակագիրը, որ ստորագրվել է 1906 թ.։
Մեր օրերում Չվող թռչունների միջազգային օրը համաշխարհային բնապահպանական արշավ է, որի նպատակն է ընդլայնել չվող թռչունների, նրանց բնակության վայրերի և տեղաշարժման ուղիների մասին գիտելիքները։ Տոնական այս օրը տեղի ունեցող բազմաթիվ հանրային միջոցառումների շարքում առավել տարածված են թռչունների փառատոնները, կրթական և ճանաչողական ծրագրերը, մասնագետների հսկողության տակ թռչուններին խնամելը, էքսկուրսիաները, այս բոլորը կոչ են անում ամբողջ աշխարհում պահպանել չվող թռչունների բնակավայրերը։
Ամեն տարի այդ միջոցառումները նվիրված են կոնկրետ որևէ թեմայի։ Օրվա կարգախոսն է «Չվող թռչուններն ու մարդիկ. միասին՝ ժամանակի միջով»։ Այս կարգախոսի միջոցով ընդգծվում է մարդկանց և թռչունների միջև անխախտելի կապը։