Ռուբեն Հայրապետյան. Ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե ովքեր են հավաքական հրավիրվում
«Յուրա Մովսիսյանը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում, թե ովքեր են հավաքական հրավիրվում, իհարկե, չգիտես ինչի մարդիկ ուզում են չհավատալ դրան»,-ընթացող ասուլիսում հայտարարեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ արձագանքելով Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու վերաբերյալ հարցին:
Ներկայացնելով իր անձնական կարծիքը, Հայրապետյանն ասաց՝ լավ կլիներ, որ այդ ցանկից մի քանի ֆուտբոլիստ չհրավիրվեր: Հարցին, թե Մովսիսյանն այդ ցանկում է, Հայրապետյանն արձագանքեց. «Յուրան ըտենց հատուկ ֆուտբոլիստ չի էլի, որ անընդհատ Յուրան, Յուրան, Յուրան… առանձնացնում եք: Ինձ համար բոլորը հավասար են, անխտիր բոլորը, ինձ համար հատուկ ֆուտբոլիստ չկա: Եթե կլինեն հավաքականի համար օգտակար ֆուտբոլիստներ, պարտավոր ենք մենք նրանց գնահատել: Իմ անձնական կարծիքով, Ռուբեն Հովսեփյանը պետք է լիներ հրավիրված, բայց վերջ ի վերջո դա որոշում է մարզիչը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Նրանց թվում է նաև Շվեդիայի «Յուրգորդեն» ակումբում հանֆդես եկող Յուրա Մովսիսյանը:
Երկու տարի առաջ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր՝ քանի դեռ ինքը ֆեդերացիայի նախագահն է, երեք ֆուտբոլիստներ ոտք չեն դնի հավաքական.
«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի