Վալերի Օսիպյանը ժողովրդի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի. Ներսիկ Նազարյան
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին Վալերի Օսիպյանի նշանակումը դրական քայլ էր։ Մայիսի 12-ին Եռաբլուրի բարձունքում լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Ներսիկ Նազարյանը նշեց, որ նոր ոստիկանապետը բոլոր ծառայությունները գիտե, հարգանք ունի նաև ոստիկանության համակարգում, ժողովրդի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի։
Հարցին՝ անսպասելի՞ էր արդյոք նրա նշանակումը, Նազարյանը դժվարացավ պատասխանել, նշեց.
«Նորմալ էր, որովհետև ընտրվեց մարդ, որ երկար ժամանակ անընդհատ շարժման մեջ է՝ դեռ իմ նշանակման օրվանից, և աճել է այդ ընթացքում, չեն վերցրել մի տեղից, բերել- նշանակել։ Նա այսօր ժողովրդի համար էլ ընդունելի տարբերակ է, ոստիկանության աշխատակիցների համար էլ, կոմպրոմիսը շատ կարևոր է և կբերի հաջողության»։
Նազարյանը նշեց, որ համակարգում փոփոխություններ կլինեն, արդեն ավելի դրական փոփոխություններ, քանի որ դա մի քանի հոգու ցանկություն չէր, այլ ժողովրդի ցանկությունը, և ոստիկանների նկատմամբ հանրային տրամադրվածությունն էլ դրական է, ոստիկաններն իրենց ծառայությունը կատարել են դրականորեն։ Նախկին ոստիկանապետը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև ժողովրդի տրամադրվածությունն է լավ, իսկ դրանով ամեն ինչի կարելի է հասնել։
Հարակից հրապարակումներ`
- Ուրիշ ճար չունենք, պիտի ուժեղ բանակ ունենանք, հզոր երկիր. Մանվել Գրիգորյան
- Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու. Սեյրան Սարոյան
- Օսիպյանի «անսպասելի» նշանակումն ու դրան հետևած արձագանքները
- Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ