Քաղաքական 13:26 12/05/2018 Հայաստան

Փաշինյան. ԶՈՒ-երը ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի վրա են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

«Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումն, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ոուժերի զարգացման ուղղությամբ: Մեզ համար կարևոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, և զինված ուժերը քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան»,- նշել է վարչապետը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԶՈՒ-երի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ-ի, ԱՀ-ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա:

Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձևակերպել է նախարարի առջև:

«Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ: Նաև ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը և այդ առումով, առավել ևս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսուհետ այս խնդիրը լուծելն իրական է, և այդ գործընթացը պետք է շարունակել մինչև վերջ:

Անդրադառնալով հաջորդ խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈՒ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈՒ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈՒ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև հանրապետությունում, այդ թվում՝ ԶՈՒ-երում հակածխախոտային քաղաքականության իրականացումը:

Անդրադառնալով ԶՈւ-երում կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք և հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարևոր է»,- շեշտել է վարչապետը:

Նա անդրադարձել է ԶՈՒ-երում տեղի ունեցող դժբախտ դեպքերին և պատահարներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, և տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Չեմ ասում, թե մինչ այս այդպես չի եղել, բայց հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին և ԶՈՒ-երին՝ կատարած ծառայության համար և հավելել, որ ՀՀ ԶՈՒ-երը վայելում են հայ ժողովրդի կատարյալ վստահությունը:

«Սա շատ կարևոր է: Միաժամանակ, ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում այսօր կա կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը, գուցե ոչ այնքան՝ որքան բանակը, բայց առնվազն ունենք պոզիտիվ իրավիճակ, որը բացառիկ է: Սա պետք է կարողանանք վերածել կոնկրետ արդյունքների, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի անվտանգային միջավայրը և որոնց արդյունքում այն դրական մթնոլորտը, որ հաստատված է հանրապետությունում՝ կպահպանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները:

«Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}