Ոստիկանապետ. Արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա
Ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։ Նման դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին հայտարարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ծառայության ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,
Վալերիյ Օսիպյանը կարևորել է արտաքին ծառայություն իրականացնող աշխատակիցների համազգեստի կոկիկությունն ու կարգապահությունը, քանի որ քաղաքացին առաջին հերթին հենց նրանց է տեսնում և պատկերացում կազմում համակարգի մասին։
Նա նշել է, որ համայնքային ոստիկանության հենակետերը պետք է ավելի կանոնակարգեն աշխատանքը, իսկ համայնքային ոստիկանները հաճախ հանդիպումներ ունենան բնակիչների հետ, լսեն հուզող հարցերն ու հնարավորության դեպքում լուծումներ տան, կամ ուղղորդեն համապատասխան մարմիններ։ Համայնքային ոստիկանները պետք է լիարժեք տիրապետեն իրենց սպասարկող տարածքներում տիրող իրավիճակին։
Հարակից հրապարակումներ`
- Վալերի Օսիպյանը ժողովրդի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի. Ներսիկ Նազարյան
- Օսիպյանի «անսպասելի» նշանակումն ու դրան հետևած արձագանքները
- Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ