
Աստանայում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները
Աստանայում աշխատանքներն է սկսել միջսիրիական կարգավորման հարցով բանակցությունների իններորդ փուլը։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը։ Աշխատանքային այս օրվա ընթացքում ակնկալվում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Սթեֆան դե Միստուրայի, իսկ մայիսի 14 լույս 15-ի գիշերը՝ սիրիական զինված ընդդիմության պատվիրակության ժամանումը։
«Սիրիայի հարցով Աստանյան գործընթացի շրջանակներում Աստանայում սկսվել են երկկողմ և եռակողմ բանակցություններ՝ բոլոր երաշխավոր երկրների պատվիրակությունների մասնակցությամբ»,- հաղորդել են Ղազախստանի ԱԳ նախարարությունից։
Աստանա է ժամանել նաև Սիրիայի կառավարության պատվիրակությունը։